Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար![]() 14 հունիսի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում: «Դա իրոք Իրանն է արել, դուք գիտեք, որ նրանք են դա արել, որովհետև տեսել եք մոտորանավակը»,-ասել է ԱՄՆ նախագահը: Խոսքը մի տեսանյութի մասին է, որտեղ, ենթադրաբար, իրանցիները հանում են չպայթած ականը Kokuka Courageous լցանավից: ԱՄՆ նախագահը Իրանին անվանել է «ահաբեկչության երկիր», որը շատ է փոխվել իր նախագահության օրոք, գրում է Lenta.ru-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանը որոշի փակել Օրմուզի նեղուցը, որով մեծ թվով նավթատար լցանավեր են անցնում, ապա չի կարողանա դա երկար անել: Հունիսի 13-ի առավոտյան Օմանի ծոցում հարձակում է իրականացվել երկու լցանավի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի իշխանություններին մեղադրեց դրանում՝ նշելով, թե այդ են վկայում «հետախուզության տվյալներն ու օգտագործած զենքը»: Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտնեց լցանավերից մեկի վրա չպայթած ականի մասին: Ըստ զինվորականների, նմանատիպ ռումբեր են օգտագործվել նաև մայիսին լցանավերի վրա հարձակման ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |