Քոչարյանը՝ դատավորին. Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս![]() 14 հունիսի 2019 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով իր գործով նիստը նախագահող՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, հորդորել է նրան հրաժարվել գործից՝ ինքնաբացարկ հայտնելով: «Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, և այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու», - ասել է Քոչարյանը, գրում է «Հայկական ժամանակը»: Նրա պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Ավելի վաղ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |