Որ պաղպաղակներն են արտադրվում փոխարինիչով. Ստուգում է արվել![]() 14 հունիսի 2019 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում, հայտնել է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը: Պաղպաղակ արտադրող 14 ընկերությունում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ: Արձանագրվել են նաև մակնշման և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ: Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաև «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռևս ընթացքի մեջ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |