«Նաիրիտը» ներդրողների համար գրավիչ դարձնելու չափորոշիչներ կմշակվեն15 հունիսի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Առանցքում են եղել գործարա նի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Խորհրդակցության ընթացքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրել է սնանկացման գործընթացը, որի վերաբերյալ պարտատերերը հայտնել են իրենց դիրքորոշումները: Քննարկման արդյունքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում մշակել չափորոշիչներ՝ գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, հստակեցնել գործարանի պահպանման հնարավոր մեխանիզմները։ Ընդունվել է ի գիտություն կառավարիչի տրամադրած տեղեկությունն առ այն, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի և ՀՀ կառավարության կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |