ՌԴ Պետդումայի նախագահը հավանություն է տվել պաշտոնյաների ապօրինի եկամուտների առգրավմանը15 հունիսի 2019 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հավանություն է տվել պետծառայողներից գումարներ բռնագանձելու նախաձեռնությանը, եթե վերջիններս չեն կարող հաստատել, որ դրանք ստացել են օրինական ճանապարհով: Այդ մասին հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել արդարադատության նախարարությունը: Նախարարությունը հայտարարել էր, որ համապատասխան օրինագիծ է պատրաստում 2018-2020թթ. Կոռուպցիային հակազդեցության ազգային ծրագրի շրջանակում: Այն հաստատվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2018-ի հունիսի 29-ին,հայտնում է «Վեդոմոստին»: Վոլոդինը հանձնարարել է համապատասխան մասնագիտական կոմիտեին միանալ այդ աշխատանքին, որպեսզի հնարավոր լինի օրինագիծը քննարկել գարնանային նստաշրջանի ընթացքում: ՌԴ արդարադատության նախարարությունն առաջարկել էր չպատժել պաշտոնյաներին «պարտադրված կոռուպցիայի» համար: Այժմ ՌԴ օրենսդրությունը մի մեխանիզմ է նախատեսում, որը թույլ կտա այն պաշտոնյաների անշարժ գույքը, տրանսպորտային միջոցներն ու արժեթղթերը, որոնք տեղեկություններ չեն ներկայացնի դրանց օրինական ծագման վերաբերյալ, դարձնել ՌԴ սեփականությունը: Նոր օրինագիծը թույլ կտա նաև առգրավել այդ պաշտոնյաների գումարները, եթե գումարը գերազանցում է պաշտոնյայի և նրա տիկնոջ ընդհանուր եկամուտը, իսկ օրինականությունը հնարավոր չէ ապացուցել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |