Մարի Յովանովիչը խոստացել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար գործադրել բոլոր ջանքերը19 սեպտեմբերի 2008 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Մարի Յովանովիչին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդմանը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յովանովիչն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը: Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին`` ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ եղել եւ շարունակում է համոզված լինել, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկարային է: Դեսպանի խնդրանքով ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: Նախարար Նալբանդյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը իր թուրք գործընկերոջը եւ վերջինիս այցը Հայաստան պատմական հնարավորություն ընձեռեցին հարաբերությունների կարգավորման համար: ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հերթին հավաստիացրեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման նպատակով կգործադրի բոլոր ջանքերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |