Քաղաքապետարանի տնտեսած գումարներով փողոցներ կնորոգվեն

Քաղաքապետարանի տնտեսած գումարներով փողոցներ կնորոգվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համայնքի տնտեսած գումարներով փողոցներ կնորոգվեն։

Նա հայտնել է, որ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ ընթացիկ տարում նախատեսված չէր, միայն փոսալցում։

«Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա հիմնանորոգում արվում է Սարալանջի փողոցում, ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև աշխատանքի կազմակերպումը, աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, սահմանված ձևով կահավորում են աշխատանքային գոտին»,- գրել է Կարապետյանը։

Երևանի քաղաքապետարանը միայն գնման գործընթացներում 1.25 մլրդ դրամ է տնտեսել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---