Պլաստմասե տարաներ արտադրող ընկերությունը 500 աշխատատեղ է ապահովել15 հունիսի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Խաչատրյանը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: «Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նոր տեխնոլոգիաները, որոնց միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն: Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11.9 % և արտահանման 21.8% աճ։ Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է մոտ 500 մասնագետ։ Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։ «Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |