Անդրեյ Արեշեւ. Այժմ արդեն կարելի է արձանագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ եւ կանոնավոր վախճանը19 սեպտեմբերի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «Լուրջ պարտություն կրելով վրացա-հարավօսական ուղղությամբ` որպես ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի բաղկացուցիչ մասեր «նոր Անդրկովկասի» եւ «նոր Կենտրոնական Ասիայի» արեւմտյան կառուցողները այժմ կփորձեն, ըստ երեւույթին, կորցրածը ետ բերել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հաշվին: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պաշտոնական ճանաչումը նոր իրադրություն է ստեղծում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրում»,- ասվում է ռուսական վերլուծական «Մարտավարական մշակույթի ֆոնդ» կենտրոնի նախագահ Անդրեյ Արեշեւի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում` ուղենիշների փոփոխու՞մ» հոդվածում:Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Մոսկվայի աճած ակտիվությունը ղարաբաղյան ուղղությամբ աննկատ չի մնացել Արեւմուտքի կողմից: Դժվար թե խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում որեւէ համատեղ գործողությունների մասին. այժմ արդեն կարելի է արձանագրել խաղաղ եւ կանոնավոր վախճանն այդ կառույցի, որը երբեւէ ստեղծվել էր` փորձելով միավորել համաշխարհային քաղաքականության սուբյեկտները, որոնք Անդրկովկասում միանշանակ տարբեր շահեր ունեն: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նպատակով Մինսկի խմբի կողմից առաջադրվող նախագծերն, իրենց ողջ շահախնդրությամբ հանդերձ, իրականությունից հեռու, աբստրակտ սխեմաներ էին, որոնք կողմնորոշված էին լուծելու Վաշինգտոնի եւ Բրյուսսելի աշխարհաքաղաքական խնդիրները: Տարօրինակ չէ, որ այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ինքնուրույն քաղաքա-դիվանագիտական քայլեր են նախաձեռնում` չհոգալով անգամ միմյանց հետ կատարվող գործողությունների կողմնորոշման տեսանելիության մասին (ավելի շուտ կարելի է խոսել որոշ քայլերի կողմնորոշման մասին Թուրքիայի եւ, հուսով ենք, Իրանի հետ) Մոսկվայում հայ-ադրբեջանական հնարավոր բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը, Մոսկվայի եւ Ստեփանակերտի անմիջական հաղորդակցության ակտիվացումը, գոյություն ունեցող հումանիտար խնդիրները դրականապես լուծելու պատրաստակամությունը ոչ միայն կստեղծեն ընդհանուր բարենպաստ մթնոլորտ, այլեւ նախադրյալներ Լեռնային Ղարաբաղի` հստակ եւ բազմիցս իր ժողովրդի կողմից հաստատված քաղաքական կարգավիճակի վերջնական կարգավորման համար: Դա Կովկասում Մոսկվայի քաղաքականությանը ամբողջական եւ ավարտուն բնույթ կհաղորդի»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |