ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը

ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության 5-րդ համագումարում ընտրել է նոր վարչությունը, որը 21 անդամ ունի։ Վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանին։

Նախագահի պաշտոնում առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել և արդյունքում ընտրվել է Սուրեն Պապիկյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունց,ը Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը, Էդուարդ Աղաջանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---