Հարցում. ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել![]() 17 հունիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը ՀՀ-ում հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Հարցվածների 77%-ը կողմ է գործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների 75.5%-ը ողջունում է սպասարկման ծառայությունների առանձնացումը հարկային ստուգումների գործառույթներից: Հետազոտությանը մասնակցած հարկ վճարողների 98.1%-ը օգտակար է գնահատում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, իսկ 96.1%-ը` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ հարկ վճարողների 85.3%-ը ցանկանում է հետագայում հարկային մարմնից ծառայություններ ստանալ նաև բջջային հավելվածների միջոցով: 2016-ի կատարված հետազոտության արդյունքների համեմատ 2018-ի հետազոտության ցուցանիշները ցույց են տալիս հարկ վճարողների կողմից հարկային վարչարարության ընկալման զգալի բարելավում: Գործարարների 72.7%-ի կարծիքով ՊԵԿ ծառայողների պահվածքը փոխվել է դրականորեն: Հետազոտության արդյունքները հուշում են նաև այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Մասնավորապես` օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստացել է հարցվածների միայն 13.5%-ը, ինչը, ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Հրաչյա Մկրտչյանի կարծիքով, վկայում է օրինապահ տնտեսվարողների խրախուսման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |