Կրակոցներ Ադրբեջանում. Աղստաֆայի շուկայում 4 մարդ է սպանվել![]() 17 հունիսի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ի վաղ առավոտյան Ադրբեջանում, Աղստաֆայի շրջանի Բեյուկ Կեսիկ գյուղի շուկայում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է սպանվել: Սպանվել են Շադիհլի գյուղի բնակիչներ Շարիգա Մուսաևան, նրա որդիները՝ Նովրուզն ու Շամսադդինը, ինչպես նաև Ագգյոել գյուղի բնակիչ Զեյնաբ Ջալիլովան: Եվս 3 մարդ հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Haqqin.az-ը: Հարուցվել է քրեական գործ: Նախնական քննության արդյունքւմ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Սադիհլի գյուղի բնակիչ Էլնուր Սուլեյմանովը վրեժխնդրության մղումներով: Նա կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգից: Սուլեյմանովը կամավոր ներկայացել է Աղստաֆայի շրջանի ոստիկանություն և հանձնել զենքը: Նրան մեղադրանք է ներկայացվել և դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հաշվի առնելով հանցագործության ծանրությունն ու մեծ արձագանքը՝ Աղստաֆա է գործուղվել Ադրբեջանի Գլխավոր դատախազության և ՆԳՆ աշխատակիցների խումբը: Քննչական գործողությունները շարունակվում են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |