ԱՄՆ-ն պատրաստվում է 5000 ամերիկացի զինծառայող տեղակայել Վրաստանի տարածքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ծրագրում է 5000 ամերիկացի զինծառայող տեղակայել Վրաստանի տարածքում: Դրա համար Վրաստանը ամենամոտ ժամանակներում կարող է ռազմա-քաղաքական դաշինք կնքել ԱՄՆ-ի հետ` Ռուսաստանի դաշինքի նմանությամբ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կնքած: Ըստ այդ համաձայնության, Վրաստանի տարածքում մշտական հիմքերով ամերիկյան զորքեր են տեղակայվելու, հաղորդում է ԿովկասԿենտրոնը:



Փոթիում եւ Բաթումիում կտեղակայվեն ԱՄՆ ՌԾՈՒ ռազմակայանները, իսկ Գորի քաղաքից ոչ շատ հեռու եւ Մարնեուլիում` ԱՄՆ ՌՕՈՒ: Ընդհանուր հաշվով Վրաստանում ամերիկացիների քանակակազմը կհասնի 5000 զինվորի: Այդ հարցի շուրջ ամփոփիչ բանակցությունները տեղի կունենան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` ԱՄՆ կատարելիք մոտակա այցի ժամանակ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---