Ստավրոպոլում 4 հայ է տուժել ՃՏՊ-ից

Ստավրոպոլում 4 հայ է տուժել ՃՏՊ-ից

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով Honda մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

6 ավտոմեքենայում 32 մարդ է եղել: «Ենթադրաբար, ՃՏՊ պատճառ է դարձել արագության գերազանցությունը և անբավարար տարածությունը տրանսպորտային միջոցների միջև: Պարզվում են պատահարի հանգամանքները, ինչպես նաև վարորդների մեղավորության աստիճանը»,-ասվում է ՌԴ ճանապարհային ոստիկանության վարչության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---