ԱԳ նախարար. Ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով17 հունիսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ուզում է կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ: «Ինձ համար մեծ բավականություն է Հայաստան-ԵԽ գործողությունների նոր քառամյա ծրագիրի մեկնարկը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա հիշել է, թե ինչպես է 2012-ին ներկայացվել առաջին ծրագիրը: « Դրական արձագանքն այն է, որ դա կարևոր գործիք է եղել Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև տեղական ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս տարի մեր հավակնություններն ավելի բարձր են, բյուջեն՝ բավական հավակնոտ՝ 18.9 միլիոն դոլար, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարությա համար գերակա են», - ասել է ՀՀ արտգործնախարարը։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս պահին շատ դրական արձագանքներ են ստանում դոնորական հանրույթից։ «Հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է՝ 2019-2021թթ. գործողությունների կատարման համար։ Դա գերազանց արդյունք է։ Սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդինը կամ դոնորական կազմակերպություններինը չեն։ Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, և ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով, ամուր կանգնած է ժողովրդավարության և մարդու իրավունքների միասնական արժեքների վրա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որպեսզի այս կարևոր ծրագիրը լավագույնս ծառայեցնենք մեր երկրի կարիքներին», - ասել է Զոհրաբ Մանացականյանը։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |