Երևանի նոր վերելակների համար մրցույթ է հայտարարվել![]() 17 հունիսի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա հայտնել է, որ պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»: Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները. նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |