Կովկասում ընթացող բանակցություններին նպատակահարմար կլինի հրավիրել նաեւ Թուրքիային

PanARMENIAN.Net - Վրաստանում իրավիճակի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Գորան Լենմարկերը կոչ է արել Ադրբեջանին ու Հայստանին Վրաստանի հետ համատեղ ակտիվ մասնակցություն ունենալ Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցություններին:



«Այս տարածաշրջանի անկախ երկրները` Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը որպես շահագրգիռ կողմեր պետք է բանակցեն Կովկասում հակամարտությունների կարգավորման բանակցություններին»,-ասել է նա` ելույթ ունենալով Տորոնտոյում «ԵԱՀԿ-ն բաց աշխարհում» խորագրով լսումների ժամանակ «Վերջին հակամարտությունը Վրաստանում» թեմայով:



Նա կարծում է, որ բանակցություններին նպատակահարմար կլինի հրավիրել նաեւ Թուրքիային: Ընդ որում Լենմարկերը նշել է, որ այդ բանակցությունների շրջանակներում քննարկման առարկա կարող է դառնալ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը գտնում է, որ Կովկասում իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով այդ տարածաշրջան հարկավոր է գործուղել չեզոք դիտորդների:



Նա նաեւ նշել է, որ, ըստ կողմերի պայմանավորվածության Կովկաս գործուղվող միջազգային դիտորդների կարեւոր նպատակներից մեկն այն է, որ պատասխան ստացվի այն հարցին, թե արդյոք վրաց-օսական հակամարտությունը «էթնիկ զտում է» եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---