Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվել է մանդատից![]() 17 հունիսի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին: Այդ մասին ավագանու հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին: Եվա Թովմասյանը հաճախ էր բացակայում ավագանու նիստերից: Դա չէր վրիպել ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների ուշադրությունից: Նրանք ընդգծում էին այդ իրողությունը և պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |