ՌԴ դեսպանն ԱԳՆ է կանչվել Քոչարյանի հետ հանդիպումից հետո

ՌԴ դեսպանն ԱԳՆ է կանչվել Քոչարյանի հետ հանդիպումից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինն արտաքին գործերի նախարարություն է կանչվել 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելուց հետո։

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ Կոպիրկինն ԱԳՆ էր հրավիրվել հունիսի 14-ին․ նրա հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ մասին տեղեկացրել էր Ռուբինյանին նիստից հետո։ Ավելի վաղ՝ նիստի ընթացքում, փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն, նշել է պատգամավորը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---