«Զվարթնոց» օդանավակայանում հնարավոր կլինի մինչև 30 օր մեքենա կայանել

«Զվարթնոց»  օդանավակայանում հնարավոր կլինի մինչև 30 օր մեքենա կայանել

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ գործելու է մեքենաների «Երկար կայանում» ծառայությունը, հայտնել է օդանավակայանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ծառայությունից օգտվելու դեպքում, մեքենան կայանելով 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ), կգանձվի ընդամենը 10,000 դրամ: Ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։

Օդանավակայանում կայանման առաջին 10 րոպեն անվճար է, կայանման յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 500 դրամ, իսկ սկսած 4 ժամից մինչև մեկ օրվա համար` 2000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---