ԱՄՆ-ն միլիոնավոր ներգաղթյալների կարտաքսի18 հունիսի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը հաջորդ շաբաթվանից մինչև հունիսի ավարտը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսել: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսի 18-ին Twitter-ի իր էջում: «Հաջորդ շաբաթ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, որոնք ապօրինաբար են մուտք գործել ԱՄՆ»,-գրել է Թրամփը: «Նրանք նույնքան արագ կարտաքսվեն, որքան մուտք են գործել»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Թրամփը նաև ասել է, որ Գվատեմալան պատրաստ է համաձայնագիր ստորագրել երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի մասին, որով նախատեսվում է, որ միգրանտներն ապաստան կստանան առաջին մուտքի երկրում: Նախագահը ողջունել է Մեքսիկայի իշխանությունների կողմից ներգաղթի օրենքների խստացումը: Թրամփը հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներին քվեարկել ներգաղթի բարեփոխման համար: «Եթե դա տեղի ունենա, ճգնաժամը շուտով կավարտվի»,-ասել է նա: Ավելի վաղ Մեքսիակյի ներքին գործերի փոխնախարար Ալեխանդրո Էնսինասը հայտարարել էր, որ մոտ 50,000 ներգաղթյալ, որոնք մտադիր են ապաստան ստանալ ԱՄՆ-ում, կարող են Մեքսիկա ուղարկվել հաջորդ մի քանի ամսում: Օտարերկրացիները Մեքսիկայում կմնան, քանի դեռ ԱՄՆ իշխանությունները կզննեն նրանց փաստաթղթերը: Ըստ հունիսի 7-ին Վաշինգտոնում կնքված համաձայնագրի, Մեքսիկան միջոցներ կձեռնարկի կասեցնելու համար ապօրինի միգրացիան ԱՄՆ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |