Գրիգորյան. ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրվեն նաև Արցախից և սփյուռքից![]() 18 հունիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրության հարցը: Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլ նար Արցախից և սփյուռքից: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուից մեկը պետք է լինի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները»,- ասել է Գրիգորյանը։ Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |