ՄԱԿ. 2100-ին ՀՀ բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2 մլն մարդ18 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2100-ին մոտ 3 միլիոնից կկրճատվի մինչև 2 մլն մարդ: Այդ մասին ասվում է հունիսի 17-ին հրապարակված ՄԱԿ ժողովրդագրական զեկույցում: Ըստ կանխատեսման, Հայաստանի մշտական բնակիչների քանակը մինչև 2030թ. կնվազի մինչև 2.967, 2050 թվականին կնվազի մինչև 2.816 մլն, իսկ 2100-ին՝ կլինի 2.093 մլն: Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է, մինչև 25 տարեկան անձինք կազմում են երկրի ընդհանուր բնակչության 33 տոկոսը: Ակնկալվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի: Վրաստանում այժմ 3.997 մլն մարդ է ապրում, 2100-ին այդ թիվը կնվազի մինչև 2.514 մլն: Ադրբեջանում ներկայիս 10.048 մլն-ից 2100-ին կմնա 9.192 մլն: Ըստ հոռետեսական կանխատեսման, Երկիր մոլորակի բնակչությունը կաճի մինչև 2054 թվականը և կկազմի 8.923 մլրդ մարդ, որից հետո բնակչությունը կսկսի նվազել և 2100 թվականին մոլորակի բնակիչների քանակն ավելի քիչ կլինի, քան 2020 թվականին՝ 7.321 մլրդ: Ըստ լավատեսական կանխատեսման, 2100-ին մոլորակի բնակչության քանակը կհասնի 15 մլրդ 599 միլիոնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |