Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է պաշտոնից

Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:

Մեկ այլ տնօրինությամբ վարդապետ Կիրակոս Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ, հայտնում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---