Հասանով. Ադրբեջանին թույլ չի տալիս պատերազմ սկսել միջազգային իրավիճակը![]() 18 հունիսի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «միջազգային իրավիճակը իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել», հայտնել է Minval.az-ը: Հասանովը նշել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը սպասում է սեփական զինված ուժերի հաղթանակին, սակայն զինվորականները չեն պատերազմ սկսողը, նրանք ընդամենը հրաման կատարող են»: «Պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն է Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով բանակը նախապատրաստել պատերազմի», - ասել է Հասանովը: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վաշինգթոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |