Վահե Էնֆիաջյանն առաջարկել է դադարեցնել եկեղեցիներում սգո արարողությունները. Կաթողիկոսը ողջունել է

Վահե Էնֆիաջյանն առաջարկել է դադարեցնել   եկեղեցիներում   սգո արարողությունները. Կաթողիկոսը ողջունել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանն առաջարկել է դադարեցնել եկեղեցիներում սգո արարողությունները, հայտնել է ԱԺ լրատվական ծառայությունը:

Առաջարկը հավանության է արժանացել կաթողիկոսի կողմից: Նա ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետևողական կլինի դրա լուծման հարցում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Դրա ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակությանը հուզող մի շարք խնդիրների:

Հոգեհանգստի արարողություններ անցակցում են Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ գործող մի շարք եկեղեցիներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---