Պատրուշևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցի պաշտոնյայի հետ18 հունիսի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ուֆայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Ուֆայում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ: Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է նաև Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի հետ քննարկել է գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |