Վաշինգտոնում Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին![]() 19 հունիսի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |