Սոցապն առաջարկել է չընդունել նվազագույն աշխատավարձը բարձրացնող՝ «Իմ քայլի» նախագիծը![]() 19 հունիսի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի: Նշվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով այն, որ առաջարկության ընդունման դեպքում կաճեն եկամտային հարկով հարկման բազաները: ՀՀ-ում ներկայումս գործող նվազագույն ամսական աշխատավարձը, ներառյալ եկամտային հարկը կազմում է 71,400 դրամ: Համաձայն «Պետական պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից և գերազանցել 120%-ը: Ներկայումս գոծող բազային աշխատավարձը կազմում է 66,140 դրամ կամ նվազագույն աշխատավարձի 92.6 %-ը, ինչն էլ դրված է ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում: «Նվազագույն ամսական աշխատավարձը 63,000 դրամ, կամ ներառյալ եկամտային հարկը 84,400 դրամ սահմանելու դեպքում աճը կկազմի 18.2%: Պահպանելով հաշվարկի նույն ձևաչափը, ինչպես որ հաշվարկվել է ընթացիկ տարվա պետական բյուջեում աշխատավարձի ֆոնդը, այլ հավասար պայմաններում լրացուցիչ ծախսը տարեկան կկազմի մոտ 87.1 մլրդ դրամ (ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով հաշվարկված աշխատավարձի ֆոնդի՝ 478.8 մլրդ դրամի 18.2%-ը): Ընդ որում այն չի ներառում զինվորականների և ուսուցիչների ընթացիկ տարում նախատեսվող աշխատավարձի բարձրացումը», - ասվում է սոցապի որոշման նախագծում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |