ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՔԻ ՆԱՎԹԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼԻ ՔՎՈՏԱ

PanARMENIAN.Net - Իրաքի կառավարությունը մտադրություն է հայտնել մի քանի միլիոն բարել նավթի քվոտա տրամադրել Հայաստանին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Իրաք բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, Հայաստանն Իրաքի նավթը ձեռքբերելու հնարավորություն կստանա «Պարենամթերք նավթի փոխարեն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքերով` նույն ծրագրի շրջանակներում Իրաքի կառավարությունը 2 միլիոն բարել նավթ է հատկացվել «Շտապ օգնություն» հայկական կազմակերպությանը: Ղուկաս Ուլիխանյանն ընդգծել է, որ Իրաքի կառավարության գործողությունները վկայում են Հայաստանի հետ սերտ քաղաքական-տնտեսական հարաբերություններ հաստատելու այդ երկրի մտադրությունների մասին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---