ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին ազատ են արձակել19 հունիսի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել: Այդ մասին նրա փաստաբանը հայտնել է AFP գործակալությանը հունիսի լույս 19-ի գիշերը: Պլատինին մի քանի ժամ հարցաքննվել է 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության վերաբերյալ քվեարկության արդյունքների հնարավոր կեղծման հետաքննության շրջանակում, գրում է Deutsche Welle-ն: Միշել Պլատինին ձերբակալվել էր հունիսի 18-ին Փարիզի արվարձանում: Նույն գործով «ազատ կասկածյալի« կարգավիճակով անցնում է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեան: 2019-ի մարտին բրիտանական The Sunday Times-ը լրագրողական հետաքննություն է իրականացրել, որի համաձայն Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը 3 տարի շարունակ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային գրեթե 900 մլն դոլար է փոխանցել խաղերի հեռարձակման համար, որպեսզի 2022 ԱԱ անցկացման երկիրն ընտրելիս ընտրությունը կատարվի հօգուտ Կատարի: Ըստ հետաքննության, կոռուպցիայի կասկածներ, ի թիվս այլոց, կային նաև Պլատինիիի մասով: Կատարի հետ մեկտեղ ԱԱ-2022 անցկացման համար պայքարում էին Ավստրալիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան: Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահ է եղել 2007-2015 թվականներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |