Լրագրողի հարցը վրդովեցրել է Ծառուկյանին. «Ինչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»![]() 19 հունիսի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վրդովվել է լրագրողի հարցից և վիրավորել նրան: Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե չներկայանալու պարագայում: «Դատարկ-դատարկ խոսում ես, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- լրագրողին է ասել Ծառուկյանը, և հավելել՝ «ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտե էր հրավիրվել՝ Աբովյանի համայանքապետի ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի մեքենան և բնակարանը հրդեհելու դեպքով հարցաքննության: Ծառուկյանը սակայն պատռել էր ծանուցագիրը: Նա ավելի ուշ հարցաքննության ևս մեկ հրավեր է ստացել ՔԿ-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |