Սոցապի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով առաջարկված 8000-ի փոխարեն19 հունիսի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրականացրած հետազոտությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով՝ ներկայիս 55,500 դրամից հասցնելով 68,000 դրամի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: Նա անդրադարձել է ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի՝ նվազագույն աշխատավարձը մինչև 63,000 դրամ բարձրացնելու առաջարկին: «Սա սխալ եզրակացություն անելու հնարավորություն է տալիս, վստահ եմ վատ կոմունիկացիայի հետևանք է: Հրապարակում եմ նախարարության կողմից իրականացված հետազոտության եզրակացությունից մի հատված, որտեղ մենք առաջարկում ենք մինիմալ աշխատավարձը բարձրացնել 68,000 դրամ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն․ այս խնդիրը մեր օրակարգում է», - գրել է Գասպարյանը: Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |