Ջանջուղազյան. Արտահանման անկումը մտահոգիչ է19 հունիսի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ ՋանջուղազյաննԱզգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասել է, որ արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է: Նախարարն անդրադարձել է թեմային՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսության արտադրանքի արտահանման անկումը: Նա նաև նշել է, որ թեև Հայաստանում դինամիկ աճում է ՏՏ ոլորտը, սակայն վիճակագրության համաձայն, այստեղ ևս ծավալները նվազել են, հայտնում է Panorama.am-ը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով: «Փողն այդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը մեծ է և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը»,- ասել է նախարարը: Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի, կառավարություննայնպիսի որոշումներ է ընդունել, որը հնարավարություն է տալիս աջակցել այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված արտադրություն ունեն։ «Այո, արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա: Հուսով եմ, որ մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։ Արկադի Խաչատրյանն էլ նշել է, որ կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն արտահանելի հատվածի զարգացման մասով: Ըստ նրա՝ առաջնային քայլերը պետք է լինեն ներմուծման փոխարինումն ու արտահանման խրախուսումը, բացի այդ պետք է մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական վերազինմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |