Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում վարորդների և բանվորների՝ 290,000 և 200,000 դրամ աշխատավարձով

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում վարորդների և բանվորների՝ 290,000 և  200,000 դրամ աշխատավարձով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն աշխատանքի է հրավիրում վարորդների և բանվորների:

Վարորդների և բանվորների աշխատավարձը կազմում է համապատասխանաբար՝ 290,000 դրամ և 200,000 դրամ (հարկերը ներառյալ):

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 043 10 10 91:

Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի ավագանու նիստում ընդունվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, դրույքաչափերը սահմանող որոշման նախագիծը, որով փողոցները մաքրող հավաքարարների, ինչպես նաև բանվորների աշխատավարձը սկսվում է 200,000 դրամից:

Դրանով սահմանվել է, որ նորաստեղծ հիմնարկը կունենա 424 հաստիք՝ 96.5 մլն դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով:

Նախատեսվում է, որ համայնքային հիմնարկի տնօրենի աշխատավարձը կլինի 850,000 դրամ, տեղակալինը՝ 650,000, գլխավոր ինժեներինը՝ 600,000: Բաժնի պետ-գլխավոր հաշվապահի համար նախատեսված է 650,000 դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350,000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---