ԵՄ-ն կոչ է արել Եվրահանձնաժողովին Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել![]() 19 հունիսի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ երկրների նախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Թուրքիայի և Կիպրոսի միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը: ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ: Նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան, հայտնում է Ermenihaber-ը: Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Հանը նշել է, որ հորատիչ նավերի հարցը եղել է հանդիպման օրակարգային թեման: ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին: Հանձնակատարն անընդունելի է համարել Թուրքիայի հորատման աշխատանքները: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանք քաղաքական շարժառիթ որակել: «Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ որոշումները հակաիրավական են», -ասված է հայտարարության մեջ: Թուրքիան ԵՄ-ին կոչ էր արել «վերանայել այդ կողմնակալ և իրականությունը չարտացոլող դիրքորոշումը»: Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։ Նախօրեին Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |