Փաշինյան. ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմով մեզ չեն վախեցնի![]() 19 հունիսի 2019 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց «պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»: «Պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից», - ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակում: «Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել», - ասել է Փաշինյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |