YouTube-ը կբարելավի մոտ 1000 հին երաժշտական տեսահոլովակների որակը![]() 20 հունիսի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը և Universal Music Group-ը մտադիր են բարելավել գրեթե 1000 հին երաժշտական նշանակալի տեսահոլովակների որակը, որոնք թողարկվել են մի քանի տասնամյակ առաջ: Այդ մասին ասվում է ծառայության բլոգում: Շատ հայտնի տեսահոլովակներ այժմ հասանելի են YouTube-ում հնացած չափանիշներով: Թարմացումից հետո դրանք հասանելի կլինեն HD որակով, գրում է «Վեդոմոստին»: YouTube-ն արդեն թողարկել է առաջի 100 թարմացված տեսահոլովակները: Դրանց թվում են՝ Billy Idol-ի, Janet Jackson-ի, Kiss-ի, Lady Gaga-ի, Maroon 5-ի, Gwen Stefani-ի, Smokey Robinson-ի, The Killers-ի, Tom Petty-ի և այլ տեսահոլովակներ: Ծառայությունը թարմացված տեսահոլովակներ կթողարկի ամեն շաբաթ: Նախատեսված 1000 տեսահոլովակը կվերափոխվի մինչև 2020-ի ավարտը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |