Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում20 հունիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ճապոնական Օսակայում հուլիսի 28-29-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում: «Ես ուզում եմ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին, գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ հանդիպելու է Օսակայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Թրամփը նշել էր, որ «շատ լավ հեռախոսազրույց է ունեցել չինացի առաջնորդի հետ: Ակնկալվում է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման թեման լինելու են առևտրային տարաձայնություններն ԱՄՆ և Չինաստանի միջև: 2018-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահը հրաժարվեց Պուտինի հետ հանդիպումից Արգենտինայում G20-ի շրջանակում: Թրամփն իր որոշումը հիմնավորեց Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրացմամբ Կերչի նեղուցում միջադեպից հետո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |