Zangi-ով հնարավոր է անվճար զանգել Ամերիաբանկ՝ ամեն ժամի և աշխարհի ցանկացած կետից![]() 20 հունիսի 2019 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի հաճախորդները այսուհետ կարող են Zangi մեսենջերի միջոցով անվճար զանգել Բանկ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորից, ռոումինգի առկայությունից, ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Zangi հավելվածը և ակտիվացնել ծառայությունը՝ ընտրելով Ամերիաբանկի նախընտրելի կապի միջոցը. կարելի է զանգահարել Բանկի կոնտակտային կենտրոն, ուղարկել հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին, կամ Բանկի կայքի Live Chat-ին: Ակտիվացնելով ծառայությունը, հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգել Բանկի 4521 կարճ համարին և հետևել ինքնապատասխանիչի հրահանգներին: Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է, որ Բանկը պարբերաբար բարելավում է հաճախորդներին մատուցվող ծառայությունները: Նա ընդգծել է, որ մոտ երկու տարի քննարկել են՝ ինչպես կարող են հաճախորդներին ավելի հասանելի դառնալ հեռախոսային բանկինգի միջոցով: «Քանի որ ՀՀ-ում տարածված են Viber և WhatsApp հավելվածները, մտադրություն կար այս ընկերությունների հետ գործակցության, սակայն պարզվեց, որ դրանց բիզնես մոդելում նման ինտեգրում չկա՝ այսինքն նրանք չեն կարող ինտեգրվել Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնի ավտոմատացված համակարգին: Իսկ ահա Zangi-ի հետ այս մտադրությունը հնարավոր եղավ կյանքի կոչել, քանի որ ունեին համապատասխան գործիքներ» - ասել է Ոսկանյանը: Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավարը հատկապես ընդգել է բանկային տվյալների անվտանգությունը: «Zangi-ի առավելությունն այն է, որ այն միայն փոխանցում է տվյալները, բայց չի պահում սերվերում: Սա բացառում է, որ երրորդ կողմը տիրապետի այդ տվյալներին», - շեշտել է Ոսկանյանը: Նա նկատել է, որ մանավանդ արձակուրդային շրջանում հավելվածով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակում: Ըստ Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարիտիրոսյանի՝ հավելվածն ունի կարևոր մրցակցային առավելություններ: «Բանկի հաճախորդների համար, թերևս ամենակարևորը տվյալների անվտանգությունն է: Zangi-ն անվտանգ է, քանի որ օգտագործում է վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ: Առաջին հերթին տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, և ոչ մի հաղորդագրության պատմություն մեր հավելվածի սերվերում չի պահպանվում», - ասել է ընկերության տնօրենը: Նրա խոսքերով, հավելվածը հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերին՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգերի համարներ և հակառակը: «Բացի այդ մեր մեսենջերն աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում, և խնայում է տրաֆիկ, օրինակ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել», - ասել է ընկերության տնօրենը: Բանկի կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |