Բաքուն կվերանայի 2019-ի պետբյուջեն. Ռազմական ծախսերը 5%-ով կավելանան![]() 20 հունիսի 2019 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը որոշել է վերանայել 2019-ի պետական բյուջեն և մոտ 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը: «2019-ի Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացվել է այդ երկրի խորհրդարան: Ըստ նախագծի, եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ նախատեսված չեն: Կփոխվեն միայն բյուջեի ծախսային մասի որոշ հոդվածներ: Մասնավորապես, Բաքուն նախատեսում է հավելյալ ծախսեր կատարել ռազմական ոլորտում՝ այդ նպատակի համար հատկացնելով 150 մլն մանաթ: Հետևաբար, ռազմական ծախսերի ծավալը կավելանա մինչև 3 մլրդ 187 մլն 618, 152 հազար մանաթ (մոտ $1,88 մլրդ ընթացիկ փոխարժեքով): Այդպիսով, 2019 պետբյուջեում ռազմական ծախսերը կավելանան 4,9%-ով, հայտնում է Interfax.az-ը: Փոխարենը 150 մլն մանաթով կկրճատվի սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |