Բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի Մանսուրյանի 80-ամյակի միջազգային փառատոնին![]() 20 հունիսի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում ընդունվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար 50 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծը: Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ միջազգային փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին: «Մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Դրան մասնակցելու է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում: Բավականին պատշաճ մակարդակով արդեն հիմա կազմակերպչական աշխատանքները տարվում են: Մեր երաժշտասեր քաղաքացիները անպայման մասնակցություն կունենան», - ասել է նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |