Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայաստանի նախագահի արտահայտությունները

PanARMENIAN.Net - «Առաջիկայում անցկացվելիք ցանկացած հանրաքվեում Ղարաբաղի հայերը հանդես կգան Ադրբեջանին անջատ ապրելու օգտին»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, նա առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ներդրումներ կատարել Ղարաբաղում, եթե Բաքուն իրոք շահագրգիռ է ԼՂՀ բնակչության բարգավաճման եւ անվտանգության ապահովման հարցում:



Սակայն Հայաստանի ղեկավարը չի ասել, թե ներդրումների արդյունքում «Ղարաբաղի հայերը կարող են արտահայտվել Ադրբեջանի կազմում ապրելու օգտին», ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ավելին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, ապա կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, Հայաստանի նախագահը չէր կարող ասել թե «Ղարաբաղի հայերը կարող են արտահայտվել Ադրբեջանի կազմում ապրելու օգտին»: «Դա ուղղակի անհնար է: Բաքվի ԶԼՄ-ներն ինչպես միշտ առանձին մեջբերումներ են անում համատեքստից դուրս եւ ցանկալին իրողության տեղ ներկայացնում»,-ասել են մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---