Կոնգրեսական Փալոնը Թավշյա հեղափոխությանն աջակցող բանաձև է ներկայացրել21 հունիսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը 2018 թվականին Հայաստանում խաղաղ քաղաքական իրադարձությունները ողջունող բանաձև է ներկայացրել: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը: Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ-ին աջակցություն ցույց տալ հայ ժողովրդին ձեռք բերած առաջընթացն ամրապնդելու գործում. առաջարկվում է խորացնել ԱՄՆ-Հայաստան կապերը երկկողմ այցելություններով, պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների միջոցով, ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահական գործողություններում, աջակցել կուսակցությունների, քաղաքացիական հասարակության զարգացմանը և մամուլի ազատությանը: «Թավշյա հեղափոխությունն իր վերջնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններով, որոնք, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության, հիմնված են եղել մարդու հիմնարար ազատությունների վրա և վայելում էին հանրային լայն վստահություն»,- ասվում է բանաձևում: Նշվում է, որ նախորդ տարում եղած նշանակալի իրադարձություններն ապացուցում են, որ հայ ժողովուրդը հավատարիմ է ժողովրդավարությանը: «Դրանք ցույց են տալիս, թե ինչու է այդքան կարևոր ԱՄՆ-ի համար բարձրացնել մեր գործակցությունը Փաշինյանի կառավարության հետ: Հայաստանն ապրում է վճռորոշ ժամանակաշրջան, երբ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է օգնել խթանել ժողովրդավարությունը և քաղհասարակության ինստիտուտների աճը: Լիահույս եմ, որ այս բանաձևը սկիզբն է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության՝ հիմնված ընդհանուր շահերի և արժեքների վրա»,- ասել է Փալոնը: Նա նաև վսատահեցրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար $1.5 մլն-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |