ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Թբիլիսիում վիրավորների և բերման ենթարկվածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե՝ ոչ![]() 21 հունիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանատունը ճշտում է, թե հունիսի 21-ի գիշերը երկրի մայրաքաղաք Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև եղած բախումների հետևանքով տուժածների կամ բերման ենթարկվածների թվում կան արդյոք ՀՀ քաղաքացիներ: Այս մասին դեսպանատնից հայտնեցին PanARMENIAN.Net -ին: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաներում տուժել է ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են: Կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ: Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրել են՝ բախումների հետևանքով վիրավորվել է 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: Օպերատոներից մեկն աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրում: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |