Թովմասյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. Ինչ-որ հայտարարություն կանեմ![]() 21 հունիսի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, մինչ աշխատանքային օրվա սկիզբը պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ, հավանաբար, հայտարարությամբ հանդես կգա ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի` ինքն իրեն դատարանի նախագահ հռչակելու վերաբերյալ: «Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- ասել էնա, հայտնում է Yerkir.am-ը: Ավելի վաղ նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ում իր հանդիսավոր երդման ժամանակ ինքն իրեն հռչակել է ՍԴ նախագահ` միաժամանակ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր: Հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |