ԱՄՆ փորձագետ. Բոլթոնը, հավանաբար, ՀՀ առջև Իրանի հետ տնտեսական կապերի հարցն ավելի կոշտ է դրել21 հունիսի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը վերջին 10 տարում առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Նախարարների հանդիպումը 3 ժամ է տևել, սակայն զգալի պայմանավորվածությունների հասնել չի հաջողվել, գրում է BBC-ին: Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի առանձին հանդիպումներին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ասել է, որ Բոլթոնին հիմա ավելի շատԻրանն է հետաքրքրում:«Բոլթոնը կենտրոնացած է Իրանի վրա: Երկու երկրների հետ քննարկվել են նրանց տնտեսական կապերն Իրանի հետ, և այդ նկատառումը, հավանաբար, ավելի կոշտ ձևով արվել է Հայաստանի հասցեին»,-ասել է Սթրոնսկին: Ըստ փորձագետի, ԱՄՆ նախագահը համագործակցության ուղիներ է որոնում ՌԴ հետ և Լեռնային Ղարաբաղն այն ուղղությունն է, որով ԱՄՆ-ին ավանդաբար հաջողվում էր արդյունավետ աշխատել Ռուսաստանի հետ: «Թրամփն ուզում է ինչ-որ լավ բան անել միջազգային ասպարեզում»,-կարծում է նա: «Ես ուրախ եմ, որ Թրամփի վարչակազմը եռանդով սկսել է զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով, որը շատ մեծ ուշադրություն չի գրավում, բայց կարող է զգալի արդյունքներ տալ»,-ասել է Սթրոնսկին: Ըստ Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանային փորձագետ Լեյլա Ալիևայի, ԱՄՆ-ն սկսել է ավելի ակտիվ դեր կատարել Անդրկովկասում: Նրա կարծիքով, Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվում է, ի տարբերություն նախորդ տարիների, երբ «ամերիկացիների դերը ներքին խնդիրների և այլ միջազգային առաջնայնությունների պատճառով առավել պասիվ էր»: «Բոլթոնին չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը: Նրա ուշադրության կենտրոնում Իրանն է»,-ասել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումներից առաջ գրել էր. «Սպասում են այս շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ կայանալիք հանդիպմանը՝ հորդորելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |