Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց![]() 21 հունիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է ձեռնպահ մնան Վրաստան այցելելուց, քանի դեռ իրավիճակն այնտեղ չի կայունացել: «Ես ռուսաստանցի զբոսաշրջիկների փոխարեն ձեռնպահ կմնայի Թբիլիսի այցելելուց...Ինչո՞ւ ռիսկի դիմել: Թող վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,-ասել է սենատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Ջաբարովի, ցանկալի կլիներ իրավիճակի գնահատական լսել նաև Վրաստանի իշխանությունների կողմից՝ նախագահի և վարչապետի: Ջաբարովը հավելել է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, այդ երկրի «ներքին գործն է»: «Ընդդիմությունը որպես առիթ է օգտագործել Ռուսաստանի գործոնը»,-ասել է նա: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |