Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՌԴ հավաքականի կազմում21 հունիսի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի սուսերամարտի կանանց հավաքականը, որի կազմում էր նաև հայազգի Յանա Եգորյանը, թիմային ոսկի է նվաճել Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դյուսելդորֆում: ՌԴ հավաքականի կազմում էին նաև Սոֆիա Վելիկայան, Սոֆիա Պոզդնյակովան և Օլգա Նիկիտինան: Հունգարիայի հետ եզրափակիչ խաղում ռուսաստանցիները թույլ տվեցին մրցակիցներին առաջ անցնել և հաղթեցին 45:34 հաշվով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Չնայած անհաջողություններին անհատական մենամարտերում, Յանա Եգորյանը կարողացավ հաջողության հասենլ թիմային հաշվարկում: Նա մասնակցում է մրցումներին վնասվածքից գրեթե մեկ տարի անց: «Ես բազում խնդիրներ ունեի առողջության հետ կապված, չէի կարող մարզվել: Ես հեռանում էի, հետո, երբ սկսում էի մարզվել, խնդիրներ էին առաջանում: Հիմա, վերջապես, կարող եմ կայուն մարզվել, հանգիստ աշխատել, և առաջ եմ շարժվում, միայն առաջ»,-ասել է նա: Թիմի ավագ մարզիչն ասել է, որ Եգորյանն արդեն լավ մարզավիճակում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |