Թբիլիսում բախումների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Թբիլիսում բախումների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան նաև բերման ենթարկվածների շրջանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 240 մարդ է տուժել, նրանցից 80-ն ուժայիններ են:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

Ընթերցեք նաև. Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ. Հակառուսական ակցիաներ Թբիլիսիում

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---